ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելցի քաղաքագետը բոլորին կոչ է անում այցելել Արցախ

Alchetron

Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկին Արցախ այցից հետո հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում։

«Ինձ համար հրեշավոր էր, որ Արցախ այցիցս հետո Ադրբեջանի ինչ-որ սև ցուցակներում եմ հայտնվում, ինչու՞։ Այն որ մարդը բարի կամքով այցելում է Արցախ, խոսում է այնտեղի մշակութային, կրթության բարձր մակարդակի ու լավ ընդունելության մասին, Ադրբեջանում «Պերսոնա նոն գրատա» է ճանաչվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ավիգդոր Էսկին՝ կիսվելով Հայաստանից և Արցախից ստացած իր տպավորություններով, փոխանցում է Panorama.am-ը:

Նա պատմել է, որ Հայաստանում երկրորդ անգամ է և հույս ունի, որ սա վերջինը չէ։ Ինչ վերաբերում է Արցախ այցին՝ իսրայելցի քաղաքագետն ասել է. «Արցախում ինձ ընդունեցին հրաշալի մթնոլորտում, կարծես հանդիպում լիներ հին ընկերների հետ։ Փողոցում, սրճարաններում, ուր որ գնացել եմ, զրուցել եմ մարդկանց հետ։ Մարդիկ այնտեղ շատ հավաք են,  հանգիստ, ժպիտը դեմքներին, վաղվա օրվա հավատով, հյուրընկալ, բարին կամեցող։ Ինչ տեսել եմ, դրա մասին էլ խոսելու եմ՝ անկախ հետևանքներից։ Շնորհակալ եմ այդ ընդունելության համար»։

Վերջում քաղաքագետը հավելեց. «Ես իմ բոլոր ընկերներին թե Մոսկվայում, թե Իսրայելում, և ընդհանրապես բոլորին կոչ եմ անում՝ այցելեք Արցախ, գնացեք այնտեղ որպես հյուրեր, զբոսաշրջիկներ։ Այս կոչն արել եմ նաև իմ ֆեյսբուքյան էջում»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: