ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունական կողմը կրակ է բացել թուրքական նավի ուղղությամբ

RIA Novosti

Թուրքիան դատապարտել է Հունաստանի ափաﬔրձ անվտանգության ծառայության գործողությունները՝ Էգեյան ծովում իր բեռնանավի վրա կրակ բացելը անվանելով անհիմն:

«Առևտրային և չզինված նավի վրա հարձակում իրականացնելը, անկախ դրա պատճառներից, որպես արդարացում չունի», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Հունաստանի ափամերձ անվտանգության ծառայությունը հուլիսի 3-ին կրակ է բացել Հռոդոս կղզու ափամերձ շրջանում հայտնված թուրքական բեռնատար նավի վրա այն բանից հետո, երբ նավը հրաժարվել է ենթարկվել իրենց հրահանգներին:

Ինչպես հաղորդում են հունական լրատվամիջոցները, հունական կողմը անանուն հաղորդագրություն է ստացել, որ թուրքական «ACT» բեռնատար նավի վրա թմրանյութեր կան: Այդ իսկ պատճառով հունական ափամերձ անվտանգության ծառայությունը նավի կապիտանին հրահանգել է մոտենալ Հռոդոս կղզու ափերին՝ ուղեբեռը ստուգելու համար: Սակայն թուրքական նավը, չենթարկվելով հրահանգներին, որոշել է շարունակել ճանապարհը: Դրանից հետո հունական ափամերձ անվտանգության ծառայությունը նախազգուշական կրակ է արձակել օդ, ապա նաև նավի ուղղությամբ:

Միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: