ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանը շնորհավորել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Philanthropy.ru

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.

« Թանկագին բարոնուհի Քոքս,

Թույլ տվեք Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորել Ձեզ փառապանծ հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Դուք միշտ եղել եք հայ ժողովրդի կողքին, կիսել նրա ցավն ու տառապանքը, ըստ ամենայնի սատարել հանուն ազատության ու անկախության մեր արդար պայքարին, Ձեր ձայնը բարձրացրել մարդու իրավունքների ոտնահարման ու բռնությունների դեմ: Ձեր միջոցով բազմաթիվ օտարերկրացիներ ճանաչել են Արցախը, ճշմարտացի տեղեկություններ ստացել մեր հիմնախնդրի մասին: 

Ձեր ապրած կյանքն ու ողջ գործունեությունը մարդասիրության լավագույն դրսեւորումներից են եւ արժանի են ամենաբարձր գնահատանքի:

Շնորհակալություն Ձեզ՝ համամարդկային արժեքներին ու ժողովրդավարության սկզբունքներին Ձեր հավատարմության ու նվիրվածության, Ձեր երկարամյա սկզբունքային ու հետեւողական աշխատանքի, մեր երկրի ու ժողովրդի հանդեպ ունեցած անկեղծ վերաբերմունքի եւ ջերմ բարեկամության համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: