ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի խորհրդարանականներն աշխատանքային այցով Լիտվայում են

arstakhpress.com

Հուլիսի 4-7-ը աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում են գտնվում Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը, հաղորդում է Artsakhpress-ը:

Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այցի ընթացքում  խորհրդարանականները մասնակցել են Վիլնյուսի «Վարտեյ» պատկերասրահում տեղի ունեցած «Արցախ. հին երկրի երիտասարդ պետությունը» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը, որը կազմակերպվել է «Բալթյան հայերի միության» կողմից։


Ցուցահանդեսին ներկայացվել են Արցախի պատմամշակութային հուշարձանները, ինչպես նաև կենցաղն արտացոլող շուրջ երեք տասնյակ լուսանկարներ։

Միջոցառմանը մասնակցել են Լիտվայի Հանարպետության հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և Լիտվայում ՀՀ դեսպանության անձնակազմը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: