ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանը բացառում է ԼՂ հակամարտության ռազմական կարգավորումը

MilitaryArms.ru

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դևիդ ՄքԱլիսթերը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների նախագահ Սաջադ Քարիմը և «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսը հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ, հայտնում է Artsakhpress-ը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Եվրախորհրդարանը մեծապես մտահոգված է այս շաբաթվա սկզբին վերսկսված բռնության առնչությամբ, որը Ֆիզուլիի շրջանում դարձել է քաղաքացիական անձանց մահվան պատճառ: Մենք մեր խորը վշտակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին:

Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Ինչպես ասվել է նախկինում, մենք հավատացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական կարգավորում: Փոխարենը հակամարտությունը կարիք ունի շուտափույթ քաղաքական կարգավորման՝ համաձայն միջազգային իրավունքի: Սա միակ ճանապարհն է՝ դադարեցնելու երկու կողմերի զինվորների ու քաղաքացիական անձանց շրջանում կորուստները:

Մենք լիարժեքորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին ու առաջարկներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողելու հնարավորություն ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քաղաքական քաջություն գտնեն բարեխղճորեն բանակցություններ անցկացնելու համար»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: