ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իտալացի նահանգապետը դեմ է ադրբեջանական գազը Եվրոպա տանող գազատարի կառուցմանը

Sabah

Իտալացի նահանգապետ Ապուլիա Միկելե Էմիլիանոն դեմ է հանդես եկել TAP գազատարի կառուցմանը, որով ադրբեջանական գազը տեղափոխվելու է Եվրոպա: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները, հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղվելով իտալական լրատվամիջոցներին:

Իտալացի նահանգապետը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել և ընդունել մեկ այլ նախագիծ, որը կմիացնի Բալկաններն ու Ապուլիան: Խոսքը «Eagle LNG» նախագծի մասին է, որը ներկայացվել է ամերիկյան «Falcone Group» ընկերության կողմից: Այդ ծրագրի համաձայն՝ պետք է կառուցվի 110 կիլոմետրանոց խողովակաշար, որի միջոցով Բալկաններ և Իտալիայի հարավ կհասցվի ամերիկյան և կատարական գազը: Նահանգապետն այս նախագիծը «Բալկանների և ամբողջ Եվրոպայի համար ռազմավարական» է անվանել: Նախագիծը ներկայացված է եղել դեռևս 2016 թվականին և ներկայումս գտնվում է քննարկման փուլում:

Գիտնականների և իրավապաշտպանների մի լայն շրջանակ ևս դեմ է արտահայտվել TAP-ի նախագծին և այդ մասին դիմում է ուղարկել Եվրահանձնաժողով՝ խնդրելով հրաժարվել նախագծի իրականացումից: Գիտնականները, հատկապես, անհանգստացած են գազատարի կառուցումից հետո էկոլոգիական խնդիրների առաջացմամբ: Դիմում ներկայացրածները «Greenpeace», «Bankwatch Network», «Friends of the Earth Europe», «Climate Action Network Europe» ընկերությունների անդամներ են, ինչպես նաև մշակույթի մի շարք գործիչներ: Նրանք այդ նախագիծը ֆինանսավորող բանկերին ևս կոչ են արել գումար չներդնել այդ նախագծի մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: