ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շվեդիան կարևորում է Հայաստանի հետ ընդլայնված համագործակցությունը

mfa.am

Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մարգոտ Վալստրյոմը ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Իր ուղերձում նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ անցած քառորդ դարի ընթացքում երկու երկրների միջև հաստատվել է ամուր և բարեկամական գործընկերություն, արդյունավետ համագործակցություն, որը ներառում է քաղաքական երկխոսություն, փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների շրջանակներում, միջխորհրդարանական կապեր, առևտուր, մշակութային և ակադեմիական փոխանակումներ և բազմաթիվ այլ ոլորտներ:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի խորացնել և ընդլայնել երկկողմ գործընկերությունը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմն իր ուղերձում, մասնավորապես, նշել է, որ երկկողմ հարաբերությունները դրական հունով են զարգանում: Նրա բնորոշմամբ՝ Շվեդիայի համար կարևոր է Հայաստանի հետ ընդլայնված համագործակցությունն ինչպես երկկողմ հարթությունում, այնպես էլ Եվրամիության հետ ստորագրվելիք Համընդհանուր և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Նախարար Վալստրյոմը ընդգծել է, որ առկա է հսկայական ներուժ երկու երկրների միջև խորացված համագործակցության համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մարդու իրավունքները և ազատությունները: Երկխոսությունը երկկողմ և բազմակողմ հարթություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում, ամուր հիմք կծառայի փոխշահավետ համագործակցության ընդլայնման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: