ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանության ժխտումը դրա շարունակությունն է, որն ավելի ագրեսիվ է դառնում. Թուրքիայում Մարդու իրավունքների պաշտպան (ԲԱՑԱՌԻԿ)

armenianweekly.com

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց իրավապաշտպան, ֆեմինիստ, Թուրքիայի Մարդու Իրավունքների Ասոցիացիայի (Ստամբուլի մասնաճյուղի) ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, Այշե Գյունայսուի հետ`Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մասին:


- Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո` ազատությունների և մարդու իրավունքների տեսանկյունից:

- Արտակարգ դրության հայտարարումից հետո Թուրքիայում բացարձակապես ո՛չ  ժողովրդավարություն կա, ո՛չ ազատություն, ո՛չ մարդու իրավունքներ: Սահմանադրական հանրաքվեից հետո ԱԶԿ-ն ուժեղացրեց իր ահաբեկչական բռնատիրությունը, հարյուր հազարավոր ուսուցիչներ, գիտնականներ, բուժաշխատողներ և այլ քաղաքացիական ծառայողներ մեծապես ճնշվում են, խաղաղ ցույցերն ու հանդիպումներն արգելվում են, լրագրողներին ու կուսակցական ակտիվիստներին ազատազրկում են, մարդու իրավունքների ոտնահարման համընդհանուր խախտումների շարքի ենք ականատես լինում: Իրավիճակն ամեն օր վատանում է: Անվտանգության ուժերի վերջին աներևակայելի, լիովին անօրինական կամայական քայլը հայտնի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների ձերբակալումն էր հուլիսի 5-ին: Իրավապաշտպանների ասոցիացիայի նախագահ Օզթուրգ Թուրքդողանը տեղի ունեցածը իրավացիորեն կոչեց «առևանգում, ոչ թե կալանավորում»: Ոստիկանության նման «առևանգումը» պատճառաբանված է Քաղաքացիների վեհաժողովի կողմից թողարկված հոդվածում, որի ներկայացուցիչները ևս գտնվում են ձերբակալվածների շրջանում: Ահա մի քանի հատված մարդու իրավունքների խախտումներին և վերջին անօրինական ձերբակալություններին վերաբերող տեղեկատվական հոդվածից.

1. Ոստիկանությունը ոչ մեկին չի հայտնել իրավապաշտպանների ձերբակալման մասին, որը տեղի է ունեցել ժամը 10: 00-ին և թույլ չի տվել նրանց խոսել իրենց հարազատների և փաստաբանների հետ: Հուլիսի 5-ի երեկոյան միայն պարզվեց, որ նրանք ձերբակալվել են:

2. Հինգշաբթի, հուլիսի 6-ին, ձերբակալումից 30 ժամ անց միայն նրանց վերջապես թույլատրվել է տեղեկացնել իրենց հարազատներին իրավիճակի մասին: Հայտնի է, որ կեսգիշերին նրանք երկու խմբերով ուղարկվել են տարբեր ոստիկանական բաժանմունքներ, թեև նրանց պահառման կոնկրետ հասցեները հայտնի չեն:

3. Փաստաբանները չեն կարողացել բանավոր կամ գրավոր տեղեկություններ ստանալ ոստիկանության բաժանմունքներից իրենց հաճախորդների դեմ մեղադրանքների մասին և միայն կարողացել են պարզել, որ դա ահաբեկչության հետաքննություն է եղել ոստիկանության կողմից պատրաստված արձանագրությունների պատրաստման հաշվետվություններից:

4. Պահառության ժամկետը սահմանվել է 7 օր՝ սկսված հուլիսի 5-ի ժամը 14: 30-ից (պաշտոնական արձանագրությունների համաձայն), և երկարաձգվել է հուլիսի 7-ին ևս 7 օրով:

5. Հետաքննության գործով դեռևս կա որոշակի սահմանափակում: Հետևաբար, պարզ չէ, թե ինչ մեղադրանքների և ապացույցների վրա է հիմնվում իրավապաշտպանների ձերբակալությունը:

- Դուք զգո՞ւմ եք փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականության որևէ փոփոխություն:

- Այո՛, կա փոփոխություն դեպի վատը: Ոչ մահմեդական համայնքների հանդեպ պետական ​​քաղաքականությունը (մենք չենք կոչում դրանք «փոքրամասնություններ») միշտ էլ խտրական և ճնշող է եղել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվանից ի վեր`նպատակ ունենալով ազատվել նրանցից բոլոր հնարավոր եղանակներով: Վառ օրինակ է ասորական համայնքի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը: Հունիսի 23-ին «Ագոսը» տեղեկացրեց. «Մոր Գաբրիելի վանական համալիրի հետազոտությունները (Մադիաթում, Ասորական պատմական Թյուր Աբդին շրջանում գտնվող Մարդիում) հայտնաբերել են, որ գանձապետարանի տրամադրության տակ են հայտնվել տասնյակ եկեղեցիներ և վանքեր, որոնք այնուհետև հանձնվել են Թուրքիայի կրոնական հարցերով նախարարությանը կամ Դիյանեթին: Ասորական գերեզմանոցներն իրենց հերթին փոխանցվել են Մարդիի քաղաքապետարանին:

Եթե ​​Ասորական Ցեղասպանությունը տեղի չունենար, այսօր Թյուր Աբդինում ավելի քան մեկ միլիոն ասորի էր լինելու, մինչդեռ նրանք այժմ կազմում են ընդամենը 2 հազար և զրկված են իրենց վանքերից, եկեղեցիներից, գերեզմանոցներից:

Վերջերս Թուրքիայի Ազգային ժողովի կանոնակարգում կատարված փոփոխությունները ևս մեկ քայլ են Թուրքիայի ոչ մահմեդական համայնքների նկատմամբ կառավարության քաղաքականության հետագա վատթարացման ուղղությամբ:

- Թուրքիայի խորհրդարանում քննարկվում է այն պատգամավորներին պատժելու հարցը, որոնք կօգտագործեն Հայոց ցեղասպանություն և Քուրդիստան եզրույթները: Ի՞նչ կարծիք ունեք այս առումով: Հնարավո՞ր է, որ նման օրենք ընդունվի:

- Փոփոխությունները ներկայացվել են կառավարության և «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից, որոնք պատիժ են սահմանում «ցեղասպանություն» բառի օգտագործման համար: Սա կտրուկ քայլ է, քանի որ անցած տասը-քսան տարիների ընթացքում աստիճանաբար վերացվեց Ցեղասպանության բառի չգրված արգելքը: Բառը սկսել է հրապարակայնորեն օգտագործվել 1990-ականների վերջին ինչպես տարատեսակ հանդիպումներում, այնպես էլ ընդդիմադիր լրատվամիջոցներում: Ցեղասպանության ժխտումը դրա շարունակությունն է, որն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում: Խորհրդարանում այս բառի վրա նախատեսվող արգելքը նշանակում է, որ Թուրքիայում խոսքի ազատության շարունակական խախտումը հասել է իր բարձրագույն մակարդակին: Այլ կերպ ասած, օրենսդիրները կզրկվեն խոսքի ազատությունից: Եվ, այո՛, օրինագծի այս առաջարկն, ամենայն հավանականությամբ, կընդունվի, քանի որ Թուրքիայի ներկայիս ղեկավարները ցույց են տվել, որ պատրաստ են անցնել բոլոր հնարավոր սահմանները և խախտել մարդու իրավունքների բոլոր միջազգային նորմերն ու չափանիշները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: