ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը կարող է վերադառնալ Փարիզի համաձայնագրին

REUTERS / Peter Dejong/Pool

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ֆրանսիացի իր գործընկեր Էմանուել Մակրոնին մտածել ԱՄՆ-ի՝ կլիմայի հարցերով Փարիզի համաձայնագրին վերադարձնելու շուրջ։ Այդ մասին, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ասել է Մակրոնը Le Journal du Dimanche թերթի հետ զրույցում։

«Դոնալդ Թրամփը լսեց ինձ։ Նա ասաց, որ կփորձի մոտակա մի քանի ամիսների ընթացքում լուծում գտնել։ Մենք մանրամասն խոսեցինք այն մասին, թե ինչը կարող է թույլ տալ նրան վերադառնալ Փարիզի համաձայնագրին»,- ասել է Մակրոնը։

Հունիսին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզի համաձայնագրից, ինչը դժգոհություն առաջացրեց մի շարք երկրներում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: