ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Երևանյան ամառ 2017». կայացել է «Երևանյան գունազարդ վազք» 3-րդ վազքարշավը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

yerevan.am

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքում արդեն 3-րդ անգամ անց է կացվել «Երևանյան գունազարդ վազք» (Yerevan Color Run) մարզական, ժամանցային վազքարշավը: 5 կմ երկարությամբ վազքուղին ներառում էր Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մաշտոցի պողոտան: Վազքի մասնակիցները պատվել են էկոլոգիապես մաքուր, բացարձակ անվնաս գունավոր փոշիներով: Թեև վազքարշավը մրցութային չէր, բայց վերջնագիծն առաջինը հատած երեք տղաներն ու երեք աղջիկներն արժանացել են մրցանակների: Միջոցառումն ավարտվել է գունազարդ «հրավառությամբ» և դիսկոտեկով: 

Հատկանշական է, որ «Երևանյան գունազարդ վազքը» մայրաքաղաքում կազմակերպվում է 2015 թվականից: Այն ունի միջազգային ձևաչափ և անց է կացվում աշխարհի տարբեր երկրներում. ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան և այլն:
Միջոցառման գլխավոր նպատակը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է, իսկ վազքարշավից ստացված ամբողջ հասույթը նախատեսված է բարեգործական նպատակների համար:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: