ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մինսկի խմբի անդամները հստակ գիտեն՝ որ կողմն է նախահարձակ լինում. Սերժ Սարգսյան

Մեր երկրի անվտանգության թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժեր ունենալն է: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես չեմ համարում, որ հուլիսի 4-ին տեղի ունեցած իրադարձություններն ինչ-որ նոր փուլ են մեր հակամարտության ընթացքում, որովհետև լարվածությունը, որ տիրում է շփման գծում, վաղուց է հաստատվել, ցավոք սրտի, և մերթընդմերթ լինում են տեղային նշանակության միջադեպեր, որ, կողմերի շնորհիվ, այսպես ասեմ, կողմերի լրատվամիջոցների շնորհիվ նաև ստանում են հասարակական լայն հնչեղություն։ Սովորաբար դրանք լինում են այն դեպքում, երբ այդ միջադեպերի ընթացքում մարդկային զոհեր են լինում և հուլիսի 4-ի իրադարձություններն, իմ կարծիքով, դրանով էին պայմանավորված», - նախագահի խոսքերը մեջբերում է panorama.am:

 Ինչ վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լրավածության սրացմանը, նախագահն ասաց. «Թե ինչու է արդեն տևական ժամանակ լարված իրավիճակ տիրում, կարծում եմ՝ շատ-շատերի համար պարզ է և հասկանալի։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն որոշեց, որ պետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի լուծումից, նրան այլ ելք, այլ ճանապարհ չէր մնում։ Եթե հրաժարվում է առաջարկված տարբերակից և սահմաններում տիրում է անդորր, ապա և միջազգային հանրության մոտ և Ադրբեջանի ներսում պետք է ստեղծվի կարծիք, որ Ադրբեջանը համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ստատուս քվոյի  հետ, ուստի պետք է լարված իրավիճակ, պետք են միջադեպեր, որպեսզի մի կողմից նախ սեփական հանրությանը բերվեն փաստեր, համոզեն, որ իրենք դեռևս շարունակում են լրջորեն պայքարել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կամ իրենց կազմ վերադարձնելու համար, մյուս կողմից էլ, իհարկե, միջազգային հանրությանը մշտապես հիշեցնեն, որ իրենք չեն համակերպվում այդպիսի իրավիճակի հետ», - ասաց ՀՀ նախագահը։

Նախագահը չի կիսում կարծիքը, որ Մինսկի խումբը կամ միջազգային այդ կառույցները հավասարության նշան են դնում։

«Առնվազն երեք անգամ շատ հստակ ի ցույց էր դրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը և ուրիշ ինչպե՞ս պետք է վարվի Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը։ Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին, իսկ բոլորը դրանում համոզված են, դրանում կարող եք վստահ լինել, որ խախտող կողմը Ադրբեջանն է», - նշել է ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ «Մինսկի խմբի անդամների համար որևէ կասկած չկա, նրանք շատ հստակ գիտեն, թե որ կողմն է լարվածության հեղինակը և որ կողմն է նախահարձակ լինում, որ կողմն է խախտում հրադադարը»։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: