ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 372,37 դրամ ԱՐԾԱԹ - 273,01 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 072,98 դրամ

Թրամփը մեկնաբանել է իր վարկանիշի ռեկորդային անկումը

Twitter

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մենաբանել է իր հանդեպ վստահության ռեկորդային անկումը, որի մասին վկայում են The ABC News-ի և The Washington Post-ի համատեղ հարցումները:

«The Washington Post-ի և The ABC News-ի անցկացրած հարցումները, կարելի է ասել, ամենաանուսալին էին նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Թեպետ մոտ 40% արդյունքն այնքան էլ վատ չէ ներկայիս իրավիճակում», - Թրամփը գրել է իր Twitter-ում:

The ABC News-ի և The Washington Post-ի հարցումների համաձայն, ԱՄՆ նախագահի վստահության վարկանիշն ընկել է՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի՝ 36%-ի: Այսքան ցածր ցուցանիշ ոչ մի անգամ չի գրանցվել վերջին 70 տարիների ընթացքում: Ընդ որում, նախագահին անվստահություն հայտնել է հարցման մասնակիցների 58%-ը, իսկ 48%-ը հայտարարել են, որ «կտրականապես» դեմ են նրան:

Հարցումը վկայում է, որ Թրամփի հանդեպ վերաբերմունքի վատացումը կապված է միջազգային ասպարեզում ԱՄՆ դիրքերի վատացման հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 57%
Քամի՝ 6.44 կմ/ժ
20 C°
 
16°  25° 
25.09.2017
15°  25° 
26.09.2017
Հարցում

Արդյո՞ք Կատալոնիային կհաջողվի անցկացնել անկախության հանրաքվե: