ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպես Թուրքիան նշեց հեղաշրջման տարելիցը, և ինչ անկնկալ մատուցեց էրդողանը թուրքերին

Presidency Press Service / AP

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում 115 մարդ է ձերբակալվել գյուլենականների հետ կապի կասկածանքով, հայտնում է Hurriyet-ը: Նշենք, որ գույլենականների դեմ թուրքական իշխանությունների արշավը սկսվել է 2016 թվականի հուլիսի 16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո. Անկարան համոզված է, որ դրա հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենը:

Հեղաշրջման փորձին հաջորդած այս մեկ տարվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ, իսկ աշխատանքից հեռացվել է ավելի քան 150 հազար հոգի: Աշխատանքից զանգվածային ազատման հերթական հրամանագիրը եղավ հուլիսի 14-ին՝ հեղաշրջման փորձի առաջին տարելիցի տոնակատարությունների նախօրեին. գյուլենականների հետ կապի կասկածանքով աշխատանքից ազատվել է ավելի քան 7 հազար մարդ:

Նշենք, որ Թուրքիայում բավականին լայնամասշտաբ են նշել հեղաշրջման փորձի առաջին տարելիցը: Տոնը նշելու համար Թուրքիայի խոշոր քաղաքների փողոցներ էին դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Առավել զանգվածային ցույցեր են եղել Անկարայում և Ստամբուլում: Այս երկու քաղաքներում անցկացված ցույցերին մասնակցել է նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Խորհրդանշական է, որ նա Ստամբուլ է ժամանել ինքնաթիռով, որին ուղեկցում էր կործանիչներ: էրդողանը Ստամբուլում մասնակցել է դեպի Բոսֆորի կամուրջներից մեկով ընթացող բազմահազարանոց ամբոխի քայլերթին. հենց այստեղ մեկ տարի առաջ խաղաղ քաղաքացիները կասեցրել էին ապստամբների առաջխաղացումը: Էրդողանը աղոթել է հեղաշրջման փորձի գիշերը զոհվածների համար։ Նա նշել է, որ 249 զոհերի 47 տոկոսը սպանվել է հեղաշրջման փորձը իրականացնողների փամփուշտներից։ 

Տոնական միջոցառումները չեն սահմանափակվել միայն երթերով և համերգային ծրագրերով: Թուրքիայի քաղաքացիներին յուրահատուկ անակնկալ է մատուցել երկրի նախագահը. բջջային կապի այն բաժանորդները, ովքեր զանգել են հուլիսի 16-ի լույս գիշերը երկրի նախագահից անակնկալ հաղորդագրություն են ստացել: «Որպես նախագահ՝ ես ձեզ իմ շնորհավորանքներն եմ հղում հուլիսի 15-ին ժողովրդավարության և միասնության ազգային օրվա կապակցությամբ և նահատակներին ողորմածություն եմ մաղթում, իսկ հերոսներին՝ առողջություն և բարեկեցություն»,- ասում է Էրդողանը ձայնագրությունում: Զանգը սկսում էր գրանցվել միայն նախագահի հաղորդագրության ավարտից հետո:

Նշենք, որ հեղաշրջման փորձից  հետո Թուրքիայի իշխանությունների որոշմամբ այդ օրը նշվում է որպես Ազգային միասնության օր: Սակայն միջազգային մամուլում այս թեմային անդրադառնալիս ընդգծվում էր ոչ թե թուրք ժողովրդի միասնությունը, այլ Էրդողանի կողմից այս հանգամանքը օգտագործումը որպես իր բռնապետության լեգիտիմացման միջոց: «Սա մի ժողովուրդ է, որը ավելի քան երբևէ պառակտված է, նրա թերթերը լռեցված են, նրա ընդդիմությունը ահաբեկված, էրդողանի իշխանությունն այժմ մրցակցում է հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի իշխանության հետ» - գրում է բրիտանական The Guardian-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: