ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞ր դեպքում հայկական վարորդական իրավունքները վավեր կդառնան Ռուսաստանում

xdrive.am

Հայկական վարորդական իրավունքները Ռուսաստանում կընդունվեն, երբ ռուսաց լեզուն ՀՀ–ում պաշտոնական կարգավիճակ ստանա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիա-ն: 

«Որոշումը, որն ընդունվել է, իսկապես, տարածվում է Ղրղըզստանի և Բելառուսի քաղաքացիների վրա, քանի որ այդ երկու պետությունների քաղաքացիները ճանապարհային երթևեկության կանոններն ուսումնասիրել են ռուսերենով։ Այս երկու երկրների քաղաքացիների մեծ մասը Ռուսաստանում վարորդ են աշխատում, հասարակական տրանսպորտային միջոց են վարում, և իհարկե, նրանք գիտեն կանոնները։ Աշխատանքում նրանց օգնում է ռուսաց լեզվի իմացությունը», – ասել է Վոլոդինը։

Բաբլոյանն իր հերթին նշել է, որ հայերը շատ լավ են տիրապետում ռուսերենին, և երկրում չկա որևէ դպրոց, որտեղ այն չդասավանդվի։

«Կարող եմ միայն մի բան ասել. այն (ռուսաց լեզուն) պաշտոնական դարձրեք, և այդժամ օրենքներն ավտոմատ կերպով կտարածվեն նաև Հայաստանի Հանրապետության վրա», – հայտարարել է խոսնակը։

Նա պարզաբանել է, որ որոշումն ընդունվում էր` հաշվի առնելով ուղևորների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, այստեղ տնտեսական բաղադրիչ չկա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: