ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հորդառատ անձրևների պատճառով Ստամբուլում կյանքը կաթվածահար է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Hurriyet Daily

Հուլիսի 18-ին Ստամբուլում սկսված հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ավտոճանապարհներ, մետրոյի մի քանի կայարան, քաղաքի տարբեր հատվածներում ավտոմեքենաները խրվել են ջրի մեջ և չեն կարողանում տեղաշարժվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիյեթ»-ը:

Նշվում է, որ փակվել է նաև Բոսֆորի տակով անցնող Եվրասիական թունելը:

Հեղեղվել են նաև գրասենյակներ և բնակելի տների առաջին հարկերը: 

Ստամբուլի նահանգապետարանը կոչ է արել բոլոր քաղաքացիներին խուսափել սեփական ավտոմոբիլային միջոցներով տանից դուրս գալուց:

Ստամբուլի 15 միլիոնանոց բնակչության մեծ մասը նախընտրում է լաստանավերով քաղաքի մի կողմից մյուսը տեղաշարժվել, սակայն հորդառատ անձրևները  կաթվածահար են արել նաև ծովային երթևեկությունը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: