ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիոնի նորընտիր քաղաքապետը 1990-ականներին Հայաստանում և Արցախում կյանքեր է փրկել

Asbarez.com

Լիոնի նորընտիր քաղաքապետ բժիշկ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ական թվականների ամենածանր տարիներին մի քանի անգամ այցելել է Հայաստան և Արցախ և դժվարին վիրահատություններով կյանքեր է փրկել: Այս մասին «Ասպարեզ» թերթում գրել է թերթի խմբագիր Աբո Պողիկյանը:

Հոդվածում մասնավորապես նշվում է.

«Հպարտության զգացումով լսեցի Գեորգի՝ կես միլիոնից ավելի բնակիչ ունեցող Լիոնի Գործադիր իշխանության ղեկավար ընտրվելու մասին: Իր հետ ծանոթացել եմ Դաշնակցության շարքերում, և իր հայրենասիրությունը ներշնչման աղբյուր կարող է լինել շատերի համար:

Թեև որևէ քաղաքի պետ չի ընտրվել, բայց այս առթիվ ուզում եմ հպարտանալ նաև դաշնակցական մեկ այլ ընկերոջ՝ բժիշկ Կարո Դերձակյանի՝ Հայաստանում իրագործած աշխատանքներով: Նա էլ նույն մասնագիտությունն ունի և անկախության առաջին տարիներից ի վեր մինչև այսօր, հետևողականորեն շարունակում է իր ծառայությունը՝ հայրենիքում առողջապահության ոլորտի զարգացման ուղղությամբ:

Ինչպե՞ս չհպարտանամ իմ դաշնակցական մեկ այլ բժիշկ ընկերոջով՝ դոկտոր Հրայր Հովակիմյանով, որ Հայաստանում երեխաների սրտի արատը բուժող վիրահատություններ է անում, միաժամանակ մարզելով երիտասարդ բժիշկների ամբողջ մի սերունդ՝ այդ և ընդհանրապես սրտի վիրահատության ոլորտը հասցնելով միջազգային ակնառու մակարդակի»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: