ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի այցն Արցախի Հանրապետություն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում, հուլիսի 16-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՊԲ շտաբում կայացած խորհրդակցությանը, որի ժամանակ Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը ներկայացրել է ընթացիկ տարվա ձեռքբերումները, կատարված և ընթացքի մեջ գտնվող հիմնական աշխատանքները:Անդրադարձ է կատարվել ՊԲ շտաբում սարքերի միասնական կառավարման համակարգի ներդրման, մարտական հենակետերի լրակահավորման, ինժեներական և ամրաշինական կառույցների ամրապնդման հարցերին:

Նույն օրը ՊԲ զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նորակոչիկների հետ, հետաքրքրվել բանակային կյանքի առաջին օրերի տպավորություններով։ «Դուք եկել եք կատարելու հայրենիքը պաշտպանելու անչափ կարևոր առաքելությունը: Վստահեցնում եմ, որ ողջ հայ ժողովուրդը՝ ոչ միայն ձեր ընտանիքները, այլև բոլորը, ուշի-ուշով հետևում են ձեր ամեն քայլին, ձեր արձանագրած ամեն մի հաջողությանը և մտահոգվում ձեզ հուզող խնդիրներով: Ես երաշխավորում եմ, որ ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն անում են հնարավորը, որպեսզի ձեր ծառայությունն անցնի առավալագույնս արդյունավետ»,- դիմելով նորակոչիկներին, նշել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանը, զինվորական ճաշարանում, ընթրել է զինվորների հետ:
Ավելի ուշ, զորամասի շարահրապարակում, ՀՀ պաշտպանության նախարարն ու զինանձնակազմը դիտել են «Կյանք ու կռիվ 2» ֆիլմը:

Վիգեն Սարգսյանն այցելել է նաև ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած Վարդան Ավակիմյանին: ՀՀ պաշտպանության նախարարը զորացրված երիտասարդից հետաքրքրվել է զինվորական ծառայության հետ կապված ամենատարբեր խնդիրների մասին և ներկայացրել «Դիտակետ» անվանումով նոր նախագիծը, որով նախատեսվում է անանուն հարցումներ իրականացնել զորացրված զինծառայողների շրջանում, որոնց արդյունքներով հնարավոր կլինի վերհանել ծառայության ընթացքում զինծառայողների արձանագրած հիմնական բացթողումները և նախանշել դրանց լուծման առավել արդյունավետ ուղիները:

Եռօրյա այցի վերջին օրը՝ հուլիսի 17-ին, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր, զրուցել դիրքապահների հետ, ծանոթացել հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև հակառակորդի հնարավոր ոտնձգություններին առավել նպատակային հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Արցախ կատարած այցի շրջանակում Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Հադրութում մեկնարկած համահայկական ուսանողական ճամբարի մասնակիցների հետ, պատասխանել ճամբարականներին հետաքրքրող հարցերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: