ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերն ու քրդերը Վաշինգտոնում կրկին ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի նախագահի

Ermenihaber

Հուլիսի 19-ի առավոտյան Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց նոր ցույց է կազմակերպվել: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայությանն այս անգամ  ցույցին մասնակցել են ինչպես մայիսի 16-ին նույն վայրում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները, այնպես էլ՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 5 անդամներ:

Նշվում է, որ ներկայացուցիչների պալատի անդամ Դանա Ռոհրաբախերն իր ելույթում խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Մենք ազատության պաշտպաններ ենք և կանգ չենք առնի, մինչև վերջ չտանք Թուրքիայում հաստատված բռնատիրությանը: Էրդողանը հենց այստեղ՝ մեր կանգնած տեղում հարձակվեց մարդկանց վրա՝ ինչպես որ դա անում է իր երկրում: Թուրք ժողովուրդը մեր բարեկամն է, բայց այս պահի նրանք ղեկավարվում են մեկի կողմից, ով ցանկանում է Թուրքիան վերածել իսլամիստական բռնապետության»,- ասել է Ռոհրաբախերը:

Ռոհրաբախերը նաև կարծիք է հայտնել, որ քանի դեռ Էրդողանը ներողություն չի խնդրել կատարվածի համար, նա չպետք է կրկին ԱՄՆ այցելի:

Միջոցառումը կազմակերպվել է  գլխավորապես հայկական և քրդական հասարակական կազմակերպությունների՝ «Ամերիայի քրդական միության», «Հայ-ամերիկյան ազգայի կոմիտեի», «Ամերիկայի Հելենական խորհրդի», «Քրիստոնեական պաշտպանության», «Հայ երիտասարդական ֆեդերացիայի» կողմից:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: