ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքահայ մտավորական. Թուրքիան ապրելու տեղ չէ. այն սարսափելի բանտ է

Arevelk

Թուրքիան ապրելու տեղ չէ.այն սարսափելի բանտ է: Այս մասին «Արևելք»-ին տված հարցազրույցում հայտնել է 3,5 տարի թուրքական բանտում անցկացրած և այնտեղից օրերս  փախած թուրքահայ մտավորական, գրող, բառարանագետ, գործարար Սևան Նշանյանը:

«Բոլորն են բանտարկված: Չգիտեմ՝ ինձ նմա՞ն են մտածում թե չէ՞, բայց երբ մարդկանց հետ մոտիկից  խոսես, հիմնական մասն այն մտայնությունն ունի, որ այդ երկիրն ապրելու տեղ չէ, անկարելի է: Թուրքիան սարսափելի բանտ է», -ասել է նա:

Անդրադառնալով Թուրքիայում իշխանական ռեժիմին, նա մասնավորապես նշել է. «Այս ռեժիմը՝ Թայիփ Էրդողանի ռեժիմը, շատ ավելի երկար չի կարող շարունակել իր գործը: Կառավարությունը վաղ թե ուշ գնալու է, բայց դրանից հետո ի՞նչ կլինի երկրում՝ այդ է հարցը: Ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ կլինի հետո, որովհետև Թուրքիայի համակարգը տեղից շարժվել է, ցնցվել է, և հեշտ չէ կրկին վերականգնել, տեղը դնել»:

Խոսելով թուրքական բանտերում տիրող վիճակից՝ Նշանյանը նշել է, որ ուտելիքի ընտրություն շատ չկար, սահմանափակ էր:

«Բայց միշտ փորձում էի ինչ-որ մի կենսակերպի հետևել, հատկապես անցյալ տարվա բանտում (ութ բանտ եմ փոխել) մարզանքով էի զբաղվում, օրական կես ժամ վազում էի, այդտեղ համակարգիչ էլ էին տվել, գրում էի, օրական յոթ-ութ ժամ կանոնավոր գրում էի, աշխատում էի: Իսկ վերջին մեկ տարում խախտվեց այդ ամենը, նախ համակարգիչ  չունեի, և խուցը, որտեղ մնում էի, շատ-շատ փոքր էր, և այդ փոքր խցում քսան հոգի էինք: Աներևակայելի փոքր տարածք էր, որտեղ այդքան հոգով էինք: Ահագին դժվար էր»,- հայտնել է թուրքահայ մտավորականը:

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: