ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ ներսում ներպետական օրենքներից առաջացող հակասությունները պետք է դրվեն քննարկումների

BlogNews.am

Այս տարվա հունիսի մեկից ՌԴ-ում ուժի մեջ մտավ, օրենք, համաձայն որի արգելվում է աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական վկայականներով աշխատակիցների: Օրենքն արդարացված իրարանցում առաջացրեց հատկապես ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների մոտ, ովքեր աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում:

Չնայած ՌԴ համապատասախան օրենքի դրույթներն ու  շրջանառության մեջ դնելու փաստարկները համոզիչ են ու օբյեկտիվ, դրանց թվում՝ ռուսերեն չիմացող վարորդների կողմից ՌԴ ճանապարհային օրենքների ու կանոնների անճանաչելիությունը, ռուսախոս զանգվածի հետ շփման սահմանափակությունը և այլն, սակայն գոյություն ունի հարցի մյուս՝կողմ. երկու երկրնեը գտնվում են միասնական տնտեսական միությունում՝ ԵԱՏՄ-ում, որտեղ կան միասնական բազմաթիվ կարգտավորումներ, այդ թվում՝ կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի:

Ցանկացած տնտեսական ինտեգրացիայի արդյունավետ գործունեության ու առհասարակ գոյության գրավականն աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի ապահովումն է: ԵԱՏՄ-ում դա կարգավորվում է ԵԱՏՄ մասին պայմանագրով, մասնավորապես 28-րդ հոդվածով, որը նշում է «Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն` ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»: Սրանից հետևում է, որ ՌԴ ներպետական վերոնշյալ օրենքը հարված է հասցնում աշխատուժի ազատ տեղաշարժի՝ ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններին, հաշվի առնելով, որ  Հայաստան-Ռուսաստան աշխատաշուկաների գործակցության կոնյուկտուրայում որոշակի տեղ են զբաղեցնում ՌԴ-ում աշխատող Հայաստանի վարորդ քաղաքացիները:

Այս իմաստով, համաշխարհային պրակտիկայում ընդունված է որ ներպետական օրենսդրությունը չպետք է հակասի վերազգային օրենսդրությանը (այս դեպքում՝ ԵԱՏՄ  պայմանագրերին), իսկ հակասության պարագայում՝ գերակայությունը տրվում է վերջինիս:  

Օրեր առաջ ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ այդ հարցին՝ նշելով,  որ վարորդական իրավունքի վկայականները համարվում են ազգային փաստաթղթեր և դա երկրի որոշումն է՝ թույլ տա՞լ օտարերկրյա  վկայականների վավերականացում, թե՝ ոչ: Մինչդեռ պետք է ևս մեկ անգամ շեշտել գործող վերպետական պայմանագրերի մասին, որոնք ենթադրում են համատեղ քննարկումների նմանօրինակ խնդիրների առաջացման պարագայում, ինչն, ըստ էության, ներկայումս ընթանում է: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով, երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունները պայմանավորվել են Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների ճանաչման հետ կապված քննարկումները շարունակել խորհրդարանական այլ ձևաչափերով՝ մասնավորապես խորհրդարանական լսումների միջոցով՝ փորձելով փնտրել խնդրի լուծման ամենաօպտիմալ տարբերակները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: