ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեկ տարվա ընթացքում Հայաստանում 7 արևային էներգիայի կայան կգործարկվի

Հայաստանում արդեն մեկնարկել է մինչև 1 մեգավատտ հզորությամբ արևային կայանների երրորդ համակարգային կայանի շինարարությունը: Նախատեսվում է նման համակարգերի թվի ավելացում ևս մի քանիսով, հաղորդում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) արևային կայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել ևս 7՝ «Սոլար Փրոդակշն», «Ռեպ Քուռ», «Ռապիդա» ինտերակտիվ համակարգ», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Սոլ էներջի», «Ջիէյչ Էներջի», «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.» ընկերություններին: Կայանները նախատեսվում է կառուցել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում։

Լիցենզիաների գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2038 թվականը։ Բոլոր 7 կայանները պետք է գործարկվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: