ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան Գերմանիային նախազգուշացրել է Էրդողանի դեմ հնարավոր մահափորձի մասին

Independent.co.uk

Թուրքիայի անվտանգության ուժերը Համբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ժողովից առաջ հատուկ նախազգուշական նոտա են հղել Գերմանիայի անվտանգության ուժերին, որում մասնավորապես ասվել է, որ «գերմանական ոստիկանության համազգեստ հագած մարդիկ կարող են մահափորձ կազմակերպել Էրդողանի դեմ»:

Ինչպես տեղեկացնում է «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, նշյալ լուրը հայտնել է գերմանական «Die Welt» պարբերականը, փոխանցում է Ermenihaber-ը:  

Հղած նոտայում նշվել է, թե նույնիսկ ով կարող էր այդ հարձակումը իրականացնել:  Ըստ տեղեկատվության՝ դա կարող էր լինել թուրք նախկին մի  ոստիկան, ում անունը չի նշվում:

«Die Welt»-ը հարցի շուրջ խոսել էր Գերմանիայի Քրեական գործերով դաշնային գերատեսչության (BKA) ներկայացուցիչների հետ: Վերջիններս, ի պատասխան  թուրքական կողմի նոտային, ասել են, որ իրենք չեն  նկատել  նման հարձակման հնարավորություն:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: