ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միացյալ Նահանգները կարևորում են Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը

mfa.am

Հուլիսի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ Առևտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարը բոլորած հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով դրանք նոր լիցք կստանան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Առևտրի հանձնակատարի տեղակալն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները կարևորում են Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը և առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը։

Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին 2015թ. Վաշինգտոնում կայացած հանդիպումը և ՀՀ Նախագահի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Դեն Մուլանին քննարկեցին Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Երկուստեք կարևորվեց առևտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: