ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վալանսի քաղաքապետը շնորհավորել է Բակո Սահակյանին

ARMENPRESS

Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը ողջունել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում Բակո Սահակյաննի վերընտրվելը:

Վալանսի քաղաքապետի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ժողովրդավարական գործընթացի արդյունքում Բակո Սահակյանը ստացել է խորհրդարանի պատգամավորների ձայների երկու երրորդից ավելին, հայտնում է «Արմենպրես»-ը: Ըստ Դարագոնի՝ այս գործընթացն արմատապես տարբերվում է Արցախի հարևան Ադրբեջանում ձևավորված ավտորիտար իշխանությունից:

«Այս թափանցիկ և ընդդիմության իրավունքները հարգող ընտրությունն աշխարհի այս տարածաշրջանում ժողովրդավարությանը պատիվ է բերում, իսկ ժողովրդավարությունը խաղաղության երաշխիքն է»,- նշել է Վալանսի քաղաքապետը: 

Նիկոլա Դարագոնը հիշեցրել է նաև, որ Վալանսը բազմաթիվ կապերով կապված է Արցախի քաղաքների հետ և ապագայում էլ պատրաստվում է ամրապնդել համագործակցությունը նրանց հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: