ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,729.96 դրամ ԱՐԾԱԹ - 261.11 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,894.02 դրամ

Երկրորդ գոլից առաջ Մխիթարյանը շատ լավ խաղաց. Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, խոսելով ստուգողական խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:0), իր թիմակիցներից առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանին, ում փոխանցումից հետո Մարկուս Ռեշֆորդը խփել է «Յունայթեդի» երկրորդ գոլը:

«Երկրորդ գոլի ժամանակ շատ լավ խաղաց Մխիթարյանը: Մենք մի քանի անգամ հակագրոհեցինք և պետք է ասել, որ գոլը հեշտ խփվեց:

Դա հիանալի գոլ էր: Ինչպես արդեն ասացի, Միկին հիանալի աշխատանք կատարեց: Երբ Ռոմելուն տեղափոխվեց դեպի ձախ, Ռեշֆորդն ազատ մնաց: Նա դարպասապահի դեմ միայնակ մնաց և գոլ խփեց»,- ասել է Պոգման, Manutd.ru-ին հղումով գրում է Armfootball.com-ն:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության առաջին մրցավեճում 2:0 հաշվով հաղթել է իրենց համաքաղաքացիներին՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին: Ակումբը երկու գոլն էլ խփել է առաջին խաղակեսում: Աչքի են ընկել թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը:

Հայաստանի հավաքականի ավագը խաղը սկսել է մեկնարկային կազմում և աչքի է ընկել արդյունավետ փոխանցմամբ (երկրորդ գոլի փոխանցման հեղինակն էր):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 11.27 կմ/ժ
26 C°
 
18°  31° 
18.08.2017
20°  32° 
19.08.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների լարվածությունն առաջիկայում էլ ավելի կսրվի: