ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը և Արգենտինան զարգացնում են համագործակցությունը միջխորհրդարանական մակարդակում

Հայկական սփյուռքի շնորհիվ մենք դարձել ենք ավելի մրցունակ և գլոբալ ազգ: Այս մասին, Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարևորել է Արգենտինայի հետ հարաբերությունների ընթացքը, ընդգծել միջխորհրդարանական հարթակներում որակական համագործակցության ու հանրային դիվանագիտության խթանման անհրաժեշտությունը:

Իր հերթին դեսպան Ուրրիոլաբեիտիան շնորհավորել է Արմեն Աշոտյանին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ հանձնաժողովի նախագահի անձնական ջանքերը և ներուժը խթան կհանդիսանան երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-արգենտինյան հարաբերությունների 25-ամյակի միջոցառումներին, քննարկել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության հարցեր: Այս համատեքստում քննարկվել են հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում երկու երկրների պատվիրակությունների հանդիպմանն ու համագործակցության վերաբերող հարցեր:

Դեսպանը կարևորել է Արգենտինայում հայկական սփյուռքի դերն ու ավանդը: Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ հայկական սփյուռքը Հայաստանի համար ոչ միայն կարևոր գործոն է այլ երկրների հետ հարաբերությունների կառուցման համատեքստում, այլ նաև ամուր հիմք՝ Հայաստանն ու հայկական աշխարհն ավելի գլոբալ և մրցունակ դարձնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մարդու իրավունքների, տնտեսական զարգացման և երկկողմ առևտրային շրջանառության խնդիրներին վերաբերող հարցերի, անդրադարձել երկկողմ պաշտոնական այցելությունների կազմակերպման հնարավորություններին:

Արմեն Աշոտյանը դեսպանին ներկայացրել է հանձնաժողովի գործունեությունը, անդրադարձել Վերլուծական խորհրդի աշխատանքներին և դրա շրջանակում Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության հետ համագործակցության հնարավորություններին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: