ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արջերը՝ Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին, հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Ազատության հրապարակում ստեղծվել է հերթական եռաչափ նկարը (3D սթրիթ արթ)՝ այս անգամ ձորում զբոսնող արջերի պատկերով: Նկարը ստեղծվել է հատուկ ջրակայուն և ջերմակայուն ներկերով:

Հրապարակում զբոսնող երևանցիներն ու զբոսաշրջիկներն արդեն հասցրել են լուսանկարվել եռաչափ պատկերի ֆոնին, որը մինչև աշուն կզարդարի Ազատության հրապարակը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նախկինում ևս ինչպես Ազատության հրապարակում, այնպես էլ Շարլ Ազնավուրի հրապարակում ստեղծվել էին եռաչափ տարբեր պատկերներ, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացրել և դարձել էին լուսանկարվելու յուրօրինակ հարթակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: