ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստան-Ուկրաինա. հարաբերությունների վերականգնո՞ւմ, թե՞ ազդանշան Արևմուտքին

Финансы Украины

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի` Վրաստան կատարած այցից հետո շատերը սկսեցին խոսել Ուկրաինա-Վրաստան հարաբերությունների վերականգնման մասին, որոնցում որոշակի լարվածություն էր 2012 թվականից, երբ Վրաստանում իշխանության եկան Բիձինա Իվանիշվիլիի ուժերը, իսկ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մեկնեց  Ուկրաինա: Վրաստանում Սահակաշվիլին հետախուզման մեջ է հայտարարված մի շարք քրեական գործերով։ Ինչևէ, այցի ավարտից հետո Պորոշենկոն հայտարարել է, որ Սահակաշվիլիին Վրաստանին հանձնելու հարցն իր այցի շրջանակներում չի քննարկվել, հայտնում է Lenta.ru-ն:   

Չնայած Պորոշենկոյի նման հայտարարությանը, Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ,  Սահակաշվիլիի դաշնակից Դավիթ Սակվարելիձեն հայտնել է, որ Պորոշենկոն այդ թեմայով վաղուց ակտիվ բանակցություններ է վարում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Նշենք, որ Վրաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պորոշենկոյին հարցրել են Սահակաշվիլիի արտահանձնման մասին, ինչին ի պատասխան Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Վրաստանի իշխանություններից նման պահանջ չի ստացել: Ավելի ուշ վրացական կողմը՝ ի դեմս արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի հայտարարեց, որ Վրաստանի դատախազությունը երկու անգամ պաշտոնապես դիմել է ուկրաինական կողմին՝ խնդրելով իրենց հանձնել Սահակաշվիլիին, սակայն բացասական պատասխան է ստացել: Միայն դրանից հետո Պորոշենկոն «խոստովանեց» եղելությունը: Նա հայտարարեց, որ ճշտել է տվյալ տեղեկությունը և պարզել, որ Վրաստանն իսկապես դիմել է Ուկրաինային և մերժում ստացել, հայտնում է «Грузия Online»-ը: Պորոշենկոն հավելել է, որ ուկրաինական կողմը հարցի վերաբերյալ հավելյալ նյութեր է պահանջել:

Այս ֆոնին Վրաստանում Ուկրաինայի հանդեպ բարեդրացիական վերաբերմունքը փոխվել է՝ ստանալով ավելի բացասական բնույթ: Նման կարծիք է հայտնել  վրաց քաղաքագետ և հասարակական գործիչ Մարինա Մուսխելիշվիլին, գրում է «Обозреватель»-ը:

Ինչպես հայտնի է, Վրաստանում նախկին նախագահ Սահակաշվիլիի դեմ մի քանի քրեական գործ է հարուցված: Նրան մեղադրում են պետական միջոցները վատնելու և ծառայողական լիազորությունները շահագործելու մեջ: Համաձայն դատարանի որոշման, եթե Սահակաշվիլին հայտնվի Վրաստանում, նա պետք է ձերբակալվի:

Վրաց-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 22-ին: Երկրների միջև ստորագրվել է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ավելի քան 100 պայմանագիր: Սակայն 2012 թվականի իրադարձություններից հետո շատ բան փոխվեց: Սահակաշվիլիի Ուկրաինա հեռանալուց հետո Պորոշենկոն նախ առաջարկեց նրան նախագահի առաջին խորհրդականի պաշտոնը, իսկ 2015 թվականի մայիսին Վրաստանի նախկին նախագահը դարձավ Ուկրաինայի քաղաքացի և զբաղեցրեց Օդեսայի նահանգապետի պաշտոնը: Սակայն 2016 թվականին Պորոշենկոյի և Սահակաշվիլիի հարաբերությունները վատացան, քանի որ Սահակաշվիլին հրաժարական տվեց՝ անցնելով ուկրաիանական ընդդիմության շարքերը: Դրանից հետո Վրաստանի և Ուկրաինայի նախագահներն սկսեցին վերականգնել երբեմնի բարեդրացիական հարաբերությունները: Ինչևէ, Վրաստանի նախագահը հայտարարել է, որ երկու երկրների միջև կան բազմաթիվ չկարգավորված հարցեր, որոնք շատ ավելի կարևոր են, քան Սահակաշվիլիի վերադարձը Վրաստան: Այդ երկիր Պորոշենկոյի այցից առաջ նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալը ևս հայտարարել էր, որ վերջին շրջանում Կիևի և Վրաստանի հարաբերություններն զգալիորեն ակտիվացել են, գրում է RT-ն: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը Վրաստան էր մեկնել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրավերով:

Եվ չնայած այցից առաջ հրապարակված նպատակներին, որոնց թվում էր նաև երկու պետությունների միջև ռազմավարական համագործակցության խորացմանը նպաստող մի շարք փաստաթղթերի ստորագրումը, բազմաթիվ փորձագետներ նշում են, որ դա սոսկ պաշտոնական հայտարարություն էր՝ արված ԶԼՄ-ների համար, իսկ այցն իրականում միանգամայն այլ նպատակներ էր հետապնդում: Նման փաստաթղթերի ստորագրումը հնարավոր է նաև դեսպանի մակարդակով, իսկ Պորոշենկոն մեկնել էր Վրաստան՝ այդ քայլով ազդելու Արևմուտքի վրա և ցույց տալու արտաքին աշխարհին, որ Ուկրաինան դեռևս ունակ է երկխոսության: Բացի այդ, երկու երկրներն ունեն ևս մեկ ընդհանուր խնդիր. երկար ժամանակ բաց է մնում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: