ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանյան բանտերում պատիժ է կրում 29 հազար 397 օտարերկրյա քաղաքացի

livefomdet.ru

Այս տարվա  առաջին վեց ամիսների տվյալներով, Ռուսաստանի բանտերում պատիժ է կրում օտարերկրյա 29 հազար 397 քաղաքացի: RT-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են ՌԴ Պատիժների իրականացման դաշնային ծառայությունից: 
2016 թվականին ռուսական ազատազրկման վայրերում պատիժ են կրել այլ երկրների 29 հազար 822 քաղաքացիներ, 2015-ին՝ 28 հազար 714 մարդ:
ՌԴ Պատիժների իրականացման դաշնային ծառայության հաղորդագրության համաձայն՝ արտասահմանցի ձերբակալվածների 90 տոկոսը մեղադրվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար՝ թմրանյութերի ապօրինի շրջանառություն, սպանություն, կողոպուտ, առողջությանը կանխամտածված ծանր վնաս հասցնել, բռնաբարություն և գողություն:
Ընդ որում, ինչպես վկայում են տարվա առաջին կիսամյակի տվյալները, ռուսաստանյան բանտերում պատիժ է կրում ԱՄՆ 12 և ԵՄ երկրների 97 քաղաքացի:
Ամերիկացիներն  ավելի հաճախ ազատազրկվում են բռնաբարության, կողոպուտի, խարդախության, շորթման, նաև թմրամիջոցների ապօրինի պատրաստման, պահման և շրջանառության համար:
Ազատազրկվածների թվով ԱՊՀ երկրների շարքում առաջին տեղում Տաջիկստանն է: Երկրորդ տեղում Ուզբեկստանի քաղաքացիներն են, ապա՝ ուկրաինացիները և ադրբեջանցիները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: