ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժամանակակից Իտալիայի տարածքում 3000-4000 տարի առաջ ապրած ռուսների գենոֆոնդում եղել են հայկական տարրեր. Լևոն Եպիսկոպոսյան

Հայկական գենետիկական տարրեր կան այլ ազգերի մոտ՝ պայմանավորված ձուլմամբ և նրանով, որ այլ ազգեր անցել են այս տարածաշրջանով: Այս մասին Պատմական Հայաստանի գենետիկ քարտեզագրման աշխատանքների ու հայկական գենոֆոնդի մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանը:  

«Մեր տարածաշրջանը եղել է տարանցիկ, և երբ Մերձավոր Արևելքից շարժվել են դեպի հյուսիս, Եվրոպա, անցել են մեր տարածքով, և այստեղից նաև կրել են այն հատկությունները, որոնք բնորոշ են մեզ: Այսօրվա ժողովուրդները, որոնք ապրում են Եվրոպայում, Ասիայի հյուսիսային տարածքում, մեծ հավանականությամբ հատել են մեր տարածաշրջանը և տրամաբանական է, որ պետք է ունենան հատկանիշներ, որոնք մոտ են և Մերձավոր Արևելքի, և կովկասյան ժողովուրդների գենետիկական կազմին: Ժամանակակից Իտալիայի տարածքում 3000-4000 տարի առաջ ապրած ռուսների գենոֆոնդում եղել են հայկական տարրեր: Ինչը նշանակում է, որ նրանք այստեղից են գնացել», - հայտնել է Եպիսկոպոսյանը:

Հարցին, թե այժմ ո՞ր փուլում է գտնվում  պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը, Լևոն Եպիսկոպոսյանը մասնավորապես նշել է. «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզն ավարտելուն դեռ շատ ժամանակ կա, պետք է հավաքագրենք բավականին մեծ թվով նմուշներ՝ 300-400: Այժմ հավաքել ենք մոտ 150-ը: Հավաքագրման ընթացքը բավականին դժվար է, մենք պետք է նմուշներ հավաքենք այն մարդկանցից, ում բոլոր նախնիները սերում են նույն տարածքից»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: