ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստան-Պակիստան. հեռավոր թվացող հակամարտությունը գլոբալ սպառնալիք է

Indiatimes.com

2002 թվականին Պակիստանը դիտարկել է  Հնդկաստանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը, հայտնում է ТАСС-ը

Ընդունելով, որ միջուկային պատերազմը միանգամայն աններելի է, Պակիստանի նախկին նախագահը խոստովանել է, որ այն ժամանակ իրավիճակն այնքան լարված էր, որ իրենք մի քանի անքուն գիշեր են անցկացրել՝ մտածելով միջուկային զենքի կիրառման հարցի շուրջ:

Հնդկաստանի և Պակիստանի հարաբերութունները սրվել են 1947 թվականին երկու պետությունների անկախանալուց հետո: Հակամարտության գլխավոր պատճառը Քաշմիրի շրջանն է: 1947-1949 թվականների պատերազմի արդյունքում տարածքի մոտ 2/3-ի վերահսկողությունն անցավ Հնդկաստանին, մնացածը` Պակիստանին: Հակամարտության ողջ ընթացքում տեղի է ունեցել 3 խոշոր պատերազմ (1947-1949, 1965 և 1971 թվականներին): Հնկաստան-Պակիստան սահմանին իրավիճակն այժմ էլ շարունակում է լարված մնալ: Այսպես, հուլիսի ընթացքում Ջամու և Քաշմիր նահանգում հնդիկ և պակիստանցի զինվորականների միջև փոխհրաձգությունների արդյունքում մահացել է 11 մարդ, 18-ը վիրավորվել են, իսկ 4 հազար մարդ ստիպված Է եղել հեռանալ իրենց տնից: Այս ֆոնին հնդկական կողմը կոչ է արել Պակիստանին հիշել, թե ինչով ավարտվեց 1971 թվականի պատերազմը, երբ 3-րդ պակիստանա-հնդկական պատերազմի արդյունքում Պակիստանը պարտություն կրեց, իսկ Բանգլադեշը ձեռք բերեց անկախություն: Ավելի վաղ Պակիստանի միջուկային ծրագրի մասնագետներից մեկը հայտարարել էր, որ երկիրն ունի մինչև 120 միջուկային մարտագլխիկ:    

Բազմաթիվ փորձագետներ նշում են, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Նրանց կարծիքով, գլխավոր խնդիրն այն է, թե ինչպես Պակիստանը կկիրառի միջուկային զենքը և ինչը կընդունի որպես պատերազմի սկիզբ Հնդկաստանի կողմից: Երկրորդ խնդիրն այն է, որ Հնդկաստանում տեղի ունեցող ահաբեկչությունները կարող են ոչ մի կապ չունենալ Պակիստանի հետ, սակայն դա դժվար կլինի ապացուցել հնդկական կողմին: Ընդ որում, այս հավանական պատերազմն աղետալի կդառնա ոչ միայն տարածաշրջանի, այլ ողջ աշխարհի համար: 2008 թվականին ԱՄՆ կողմից հրապարակված Հնդկաստան-Պակիստան հնարավոր պատերազմի հետևանքների վերլուծության մեջ նշվում է, որ դրա ընթացքում կողմերի կիրառած միջուկային զենքը կարող է հանգեցնել կլիմայական փոփոխությունների, ինչն էլ կհանդիսանա գյուղատնտեսական մեծ խնդիրների և զանգվածային սովի պատճառ: Այնպես որ, Հնդկաստանի և Պակիստանի հեռավոր  թվացող խնդիրն իրականում բոլորին է վերաբերում: Ըստ որոշ փորձագետների, պատերազմի հավանականությունը մեծանում է, քանի որ Հնդկաստանը ցանկացած պահի կարող է վերանայել միջուկային զենքի չկիրառման մասին իր քաղաքականությունը: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվեցին հինգ տարի ժամկետով երկարաձգել «Միջուկային զենքերի հետ կապված միջադեպերի հետևանք հանդիսացող ռիսկերի կրճատման մասին» համաձայնագրի գործողության ժամկետը:

Հարկ է նշել, որ Հնդկաստանը մեղադրում է նաև Չինաստանին՝ Պակիստանի հետ իր հակասություններից օգտվելու մեջ: Հնդկաստանի նախկին պաշտապանության նախարարը հայտարարել է, որ Չինաստանն օգտագործում է Պակիստանը երկրի վրա հարձակվելու համար և այդ նպատակով պատրաստում է պակիստանյան միջուկային մարտագլխիկներ:

Չինաստանի և Հնդկաստանի միջև լարվածությունն առաջացել է հունիսի վերջին, երբ մի խումբ հնդիկ սահմանապահներ Սիկիմ նահանգի շրջանում հատեցին չին-հնդկական սահմանը: Դրանից հետո չինական կողմը բազմիցս կոչ է արել Հնդկաստանին դուրս բերել իր զինվորականներին Չինաստանի տարածքից, հայտնում է РИА Новости-ն: Եվ չնայած կողմերը մինչ  օրս զսպվածություն են դրսևորում, Պեկինի և Դելիի կողմից հնչող կոշտ հայտարարությունները մտավախություն են առաջացնում, որ 1962 թվականի երկու երկրների միջև կարճ, սակայն արյունահեղ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել:

Հնդկաստանը և Չինաստանը 3500 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման ունեն, որի զգալի մասը վեճերի պատճառ է հանդիսանում: Չինաստանի ԱԳՆ տվյալներով, Սիկիմ նահանգի շրջանում չին-հնդկական սահմանի կարգավիճակը հաստատվել է 1890 թվականին Չինաստանի և Մեծ Բրիտանիայի միջև կնքված համաձայնագրում, իսկ Հնդկաստանի անկախության հռչակումից հետո այդ երկրի կառավարությունը բազմիցս գրավոր հաստատել է, որ երկու կողմերի միջև որևէ հակասություն չկա այդ հատվածի վերաբերյալ: Ինչևէ, չի կարելի մոռանալ, որ Չինաստանը հանդիսանում է Հնդկաստանի մշտական հակառակորդի՝ Պակիստանի առանցքային գործընկեր և զենքի մատակարար:   

 

 




 

 

 

 

 





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: