ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սարգսյան-Ալիև հանդիպման հարցում վերջնական պայմանավորվածություն չկա. Շ. Քոչարյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հարցում վերջնական պայմանավորվածություն չկա: Այս մասին հուլիսի 27-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ նշելով, որ համանախագահների կողմից առաջարկ եղել է և այդ ուղղությամբ արտաքին գործերի նախարարները աշխատում են, սակայն դեռ վերջնական որևէ որոշում չկա:

Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին՝ Հայաստանի կողմից զինված հարձակումների վերաբերյալ, փոխնախարարն ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ արձանագրել է՝ որևէ հիմք չկա այդ հայտարարությունների համար:

«Հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնեք գողին, հենց գողը և հենց գողին է ձեռնտու, որ որևէ հետաքննության մեխանիզմ չլինի, ավելին չեմ կարող ասել»,- նշել է փոխնախարարը, գրում է Panorama.am-ը:

Շավարշ Քոչարյանի խոսքերով՝ այդպիսի պահվածքի դեպքում խոսել ընդհանրապես բանակցային գործընթացում առաջընթացի մասին անիմաստ է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: