ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ում ցանկանում են «Գրին քարտ» շնորհել միայն մասնագիտական հմտություններ ունեցող մարդկանց

U.S.BRENDAN MCDERMID / REUTERS

ԱՄՆ սենատորները Սպիտակ տանը ներկայացրել են աշխատանքային վիզաների տրամադրման համար նոր սահմանափակումներ և պայմաններ մտցնելու մասին օրինագիծ, որին հավանություն է տվել նաև երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես փոխանցում է The Telegraph-ը`ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է նոր՝ RAISE կոչվող օրինագծի մասին, որի շնորհիվ արմատական բարեփոխումների է ենթարկվելու ներկա ներգաղթային քաղաքականությունը:

«Մեր ներկայիս համակարգը կփոխարինվի միավորների համակարգով: «Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»,- հայտնել է ԱՄՆ նախագահը:

Օրենքի համահեղինակ սենատոր Թոմ Քոթոնի խոսքով` ԱՄՆ ամեն տարի մեկ միլիոնից ավելի մարդկանց երկրում մշտական բնակության և աշխատանքի իրավունք է շնորհվում, սակայն, հաշվի չի առնվում, թե արդյոք դիմումատուն ունի բավարար հմտություն, որը կարող է նպաստել ԱՄՆ տնտեսության բարգավաճմանը: «Արդյունքում, տուժում են ԱՄՆ-ում բնակվող ֆիզիկական աշխատանք կատարող քաղաքացիները, ում աշխատանքն ավելի ցածր աշխատավարձով պատրաստ են կատարել նորեկները», - ասել է Թոմ Քոթոնը:

Կոնգրեսում հավանություն ստանալու դեպքում օրենքը կսահմանափակի մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: