ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Երևանյան ամառ 2017». տեղի է ունեցել Հանրապետության հրապարակի երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել երգող շատրվանների նոր երաժշտացանկի շնորհանդեսը, որը մեկնարկել է գեղեցիկ ֆլեշ-մոբով. ազգային և ժողովրդական երաժշտության և շատրվանների ռիթմիկ ջրացայտերի ներքո երիտասարդները ներկայացրել են գեղեցիկ պարային կատարումներհաղորդում է Yerevan.am-ը։

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով նշել է, որ գունաձայնային շատրվանների նոր երաժշտացանկը կազմվել է երաժշտական տարբեր ուղղություններ ներկայացնող երգերից ու երաժշտություններից, որպեսզի հնարավորին բավարարի բոլոր երաժշտասերների երաժշտական նախապատվություններն ու ճաշակը: Ցանկում ներառված են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան բազմաժանր ստեողծագործություններ՝ դասականից մինչև ժամանակակից:

Նոր երաժշտացանկը հաճելի անակնկալ էր ոչ միայն մայրաքաղաքի բնակիչների, այլ նաև հյուրերի համար, քանի որ Հանրապետության հրապարակի գունաձայնային շատրվանները հանդիսանում են ինչպես երևանցիների, այնպես էլ զբոսաշրիկների հանգստի ու ժամանցի ամենասիրելի զբոսավայրերից մեկը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: