ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ մարզերի սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանների աշակերտների դասագրքերը կտրամադրվեն անվճար

ISTOCK

ՀՀ նախագահի հանձնարարականի համաձայն`  2017-18 ուստարվանից Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերի սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանների սովորողներին դասագրքերը տրամադրվելու են անվճար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, անվճար դասագրքեր կտրամադրվեն Արարատի մարզի Երասխի,Պարույր Սևակի,Տիգրանաշենի միջնակարգ դպրոցներին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի և Վահանի միջնակարգ դպրոցներին, Վայոց Ձորի մարզի Խաչիկի, Խնձորուտի, Նոր Ազնաբերդի, Բարձրունիի միջնակարգ և Սերսի հիմնական դպրոցներին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի պետական քոլեջին, Նոյեմբերյանի ավագ դպրոցին, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցին, Բաղանիսի, Բարեկամավանի, Բերդավանի, Դովեղի, Կոթիի, Ոսկեպարի, Ոսկեվանի, Այգեհովիտի, Կայանի, Այգեձորի, Այգեպարի միջնակարգ, Արծվաբերդի  միջնակարգ և հիմնական, Բերքաբերի, Ներքին Ծաղկավանի, Կողբի թիվ 1 և 2,  Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի, Չինարիի, Չորաթանի, Պառավաքարի, Սարիգյուղի, Սևքարի, Վազաշենի, Վերին Կարմիր աղբյուրի, Ազատամուտի միջնակարգ, Կիրանցի հիմնական, Բերդի թիվ 1, 3 և 4 հիմնական և ավագ դպրոցներին, Բերդի վարժարանին, Բերդի պետական քոլեջին:

ՀՀ ԿԳ նախարարի 2017 թ. հուլիսի 27-ի 834-Ա/2 հրամանով հաստատվել է 2017-18 ուստարվա դասագրքերի ներդրումային գումարների չափը, և տարրական դասարանների բոլոր դասագրքերը հատկացվում են անվճար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: