ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական իշխանությունները սառեցրել են Սևան Նիշանյանի բանկային հաշիվը

Новости Армении

Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը նոր գրառում է կատարել սոցկայքերում, հայտնում է News.am-ը։

Սևան Նիշանյանը գրել է, որ թուրքական իշխանությունները, չկարողանալով գտնել որևէ բան, սառեցրել են իր բանկային հաշիվը։ «Մի բանկային հաշվում սև օրերի համար 12 հազար լիրա ունեի։ Ոչինչ չգտնելով՝ դա են սառեցրել։ Ոչ թե պետություն է, այլ հանցախումբ», - գրել է Սևան Նիշանյանը։

Սևան Նիշանյանը թուրքական բանտից արձակուրդ էր գնացել և չէր վերադարձել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ հունական իշխանությունները նրան ժամանակավոր բնակության իրավունք են տվել։

Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը թուրքական դատարանների կողմից 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի շինարարության համար։

Նիշանյանը միշտ բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության մասին ու աչքի ընկել իր անվախ դիրքորոշումով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: