ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն ընդունել է Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ և մարդասիրական գործունեությունը, ինչպես նաև միջազգային ասպարեզում ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի ներկայացմանն ուղղված քայլերը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հատկապես վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում նկատելի է ակտիվացում և կարևորել տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը, գործարար կապերի խթանումը, այդ թվում՝ տարբեր համաժողովների կազմակերպման միջոցով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցն առարկայական կերպով քննարկել է նաև ՀՀ-ում մեծ Բրիտանիայի դեսպանի հետ և ավելացրել, որ կան հստակ պատկերացումներ հետագա քայլերի ուղղությամբ: 

Բարոնուհի Քոքսը վարչապետի հետ խոսել է Հայաստան և Արցախ կատարած իր բազմաթիվ այցելությունների մասին և նշել, որ ջերմորեն կապված է հայ ժողովրդի հետ: Բարոնուհին ևս անհրաժեշտ է համարել հայ-բրիտանական տնտեսական համագործակցության զարգացումը, կարևորել միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: Տիկին Քոքսը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս իր գործունեությամբ աջակցել հայ ժողովրդին, նպաստել հայ-բրիտանական կապերի սերտացմանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: