ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թբիլիսիում բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել

© Sputnik / Denis Aslanov

Վրաստանի հրդեհային և փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է տեղայնացնել Թբիլիսիի կենտրոնում գտնվող Մթածմինդա այգու հրդեհը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում կատարելով  «Sputnik Գրուզիա»-ին:

Հրդեհի դեմ պայքարել է 70 հրշեջ: Հրդեհի պատճառներն ու այրված տարածքի չափերը դեռևս հայտնի չեն:

«Հրդեհի տարածման վտանգ չկա: Մոտակա տարածքներից մարդկանց տարհանելու անհրաժեշտություն չի եղել»,- ասել է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մամուլի ծառայության աշխատակիցը:

Մթածմինդա վրացերենով նշանակում է «Սուրբ լեռ» և համարվում է քաղաքի խորհրդանիշը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: