ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի մանկության տունը կարելի է վարձակալել օրական 725 ԱՄՆ դոլարով

NYT

Նյու Յորքում գտնվող տունը, որտեղ իր մանկությունն է անցկացրել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, հասանելի է կարճաժամկետ վարձակալության համար: Տունը կարելի է վարձակալել օրական 725 ԱՄՆ դոլարով Airbnb կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը

Կայքում նշվում է, որ տանը կարող է բնակվել մոտ 20 մարդ: Այն գրեթե չի փոխվել սկսած այն ժամանակներից, երբ այնտեղ ապրում էր Թրամփի ընտանիքը:

Համաձայն վարձակալության պայմանների, տան տարածքում արգելվում է կազմակերպել երեկույթներ և պահել ընտանի կենդանիներ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ տան հետ անվճար տրվում է Թրամփի «հսկա ստվարաթղթե ֆիգուրը», որը դրված է հյուրասենյակում:

Երկհարկանի աղյուսե շինությունը 1940 թվականին կառուցել է Թրամփի հայրը: Այն գտնվում է Քուինս շրջանում՝ Մանհեթենից 16 կիլոմետր հեռավորության վրա: Թրամփն այդ տանը բնակվել է մինչև 4 տարեկան, որից հետո ընտանիքը տեղափոխվել է մոտակայքում գտնվող մեկ այլ տուն:

The New York Times թերթի տվյալներով, Թրամփի մանկության տունն այժմ պատկանում է մի չինացի կնոջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: