ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան և Ադրբեջան Մոգերինիի այցերն արժեցել են 89 հազար դոլար

rbc.ua

Եվրոպական հանձնաժողովը 2016-ի առաջին  երկու ամիսներին  500 հազար եվրո է ծախսել  հանձնաժողովի պաշտոնյանների օտարերկրյա այցերի համար: Այստեղ ներառված է հանձնաժողովի նախագահ Ժան Քլուդ Յունկերի՝ Հռոմ կատարած երկօրյա այցի ծախսերը՝ 27 հազար եվրո, հայտնում է Panorama.am-ը:
Ռեկորդ է սահմանել  Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: 2016-ի փետրվարի 29-ին նա այցելել է Ադրբեջան, իսկ մարտի 3-ին Հայաստան: Երկրու երկրներ կատարած այցերի համար ծախսվել է 75 հազար 393 եվրո (մոտ 89 հազար դոլար):
Աղբյուրը նկատում է, որ տարբեր հանձնակատարների դեպքում  ծախսված միջոցների չափը տարբեր է: Կառույցի մամուլի քարտուղար Մինա Անդրևան լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ որոշ դեպքերում անհրաժեշտություն է լինում թռչել չարտերային չվերթով: Հենց այդպես են թռչել Մոգերինին ու Յունկերը:
Նա նշել է, որ ծախսերի մասին հրապարակված տեղեկատվությունը թերի է: Յունկերի պատվիրակության կազմում եղել է ինը մարդ: Հանձնաժողովի կանոնակարգը թույլ է տալիս սովորական չվերթներ չլինելու դեպքում օգտվել չարտերային թռիչքներից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: