ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Է. Շարմազանով. Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը ժամանակի հարց է

Parliament.am

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 11-ին ընդունել է Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում պորտուգալական խորհրդարանում կձևավորվի Պորտուգալիա-Հայաստան բարեկամական խումբ: Էդուարդ Շարմազանովը կարևորել է Պորտուգալիայի հետ կապերի խորացումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև քաղաքական երկխոսության կայացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ՀՀ քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկին՝ ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ Ադրբեջանն այս հարցը ներկայացնում է որպես տարածքային խնդիր երկու երկրների միջև, սակայն իրականում սա ժողովուրդների ինքնորոշման դասական օրինակ է:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կոչ է արել եվրոպացի գործընկերներին չդառնալ ադրբեջանական կեղծ պրոպագանդայի զոհը և աշխարհին ներկայացնել իրականությունը:

«Արցախի ժողովուրդը, ինչպես աշխարհում ցանկացած ժողովուրդ ազատ և անկախ ապրելու իրավունք ունի: Մենք ջանք չենք խնայելու՝ հասնելու Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, և Արցախի անկախության միջազգային ճանաչումը ընդամենը ժամանակի հարց է»,- նշել է ՀՀ Աժ փոխխոսնակը:

Անդրադառանալով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցին՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են այն՝ դատապարտելով միլիոնավոր քրիստոնյաների բնաջնջումը, սակայն Թուրքիան նախորդ դարասկզբին սկսած մշակութային ցեղասպանությունը շարունակում է առ այսօր. վերջին դեպքերն առնչվում են Վարագավանքին:

Ռուբինա Բերարդոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ շատ ընդհանրություններ ունեցող երկու հպարտ ժողովուրդները կարող են համագործակցության բնագավառներ գտնել և զարգացնել կապերը մարդու իրավունքերի պաշտպանության, տնտեսական, մշակութային և բազմաթիվ այլ ոլորտներում:

Հանդիպման ավարտին Ռուբինա Բերարդոն, կարևորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը, նշել է, որ Հայաստան այցելելուց հետո հաջորդ քայլը կարող է լինել Պորտուգալիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծումը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: