ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օգոստոսի 12-14-ին այդ սառը հոսանքները կնահանջեն

Օգոստոսի 5-9-ին Հայաստանում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն, 5 օր շարունակ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը տատանվել է +40…+41 սահմաններում, օգոստոսի 7-ին Երևանի ցածրադիր գոտում հասնելով +41.8 աստիճանի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա, այդ օրերին օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր էր 5-7 աստիճանով:

«Այսօր Սև ծովի շրջաններից հանրապետության տարածք նկատվում է սառը օդի ներհոսք, ինչի պատճառով օդի ջերմաստիճանը հանրապետության ամենաշոգ վայրերում ցերեկը չի բարձրանա +36 աստիճանից, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»:

Օգոստոսի 12-14-ին այդ սառը հոսանքները կնահանջեն և օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38…+39 աստիճանի, այդ օրերին Հայաստանի ամբողջ տարածքում տեղումներ չեն լինի:

Օգոստոսի 15-ի երեկոյան ժամերից սկսած Հայաստանը կգտնվի սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում: Օգոստոսի 15-ի երեկոյան հատկապես հյուսիսային շրջաններում, 16-ին՝ կրկին երեկոյան բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 15-16-ին օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով և արդեն ամենաշոգ վայրերում, մասնավորապես Արարատյան դաշտում և Երևանում ցերեկը հասնելով +32…+33 աստիճանի, որը կլինի կլիմայական նորմայի սահմաններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: