ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Ադրբեջանը խնդրել է իսրայելական ընկերությանը անօդաչու սարք փորձարկե՞լ հայ զինվորականների դեմ

haqqin.az

Իսրայելի Պաշտպանության նախարարությունը ստուգում է այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Ադրբեջանը «Aeronautics Defense Systems» իսրայելական ընկերությանը խնդրել է ցուցադրել հարվածային անօդաչուի հնարավորությունները հայ զինվորականների դեմ, հայտնում է The Jerusalem Post-ը:

Ավելի վաղ իսրայելական Maariv պարբերականը հայտնել էր, որ իսրայելական Aeronautics Defense Systems-ի մասնագետների թիմը ժամանել է Ադրբեջան՝ ավարտելու Orbiter 1K անօդաչուի վաճառքի գործարքը, որտեղ էլ ընկերության ներկայացուցիչներին խնդրել են հարվածել դիրքերին:

Պարբերականի փոխանցմամբ՝ անօդաչուն շահագործող 2 իսրայելցիները հրաժարվել են: Դրանից հետո ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն են սկսել անօդաչուն կառավարել, սակայն վերջնարդյունքում իրենց նպատակներին չեն հասել:

Իսրայելի Պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ  «Պաշտպանության նախարարությունը, որպես կանոն, չի մեկնաբանում ռազմական արտահանման հետ կապված հարցերը, նախարարությունում համապատասխան կողմերը քննարկում են բողոքը»:

Aeronautics Defense Systems ընկերությունը կտրականապես հերքել է տեղեկությունները: Ընկերությունց հայտնել են, որ իրենք երբեք կրակի կենդանի թեստավորում չեն կատարում, իսկ անօդաչուի կառավարմամբ զբաղվում է գնորդը, և  հենց գնորդն է կրում հետագայում տեղի ունեցողի պատասխանատվությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 6.44 կմ/ժ
-1 C°
 
   
19.12.2017
   
20.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: