ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետք է նվազեցնենք ռազմական բախումների հավանականությունը Ղարաբաղում. Հոգլանդ

Ղարաբաղյան հակամարտության կողմերի համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ժամանակը, հայտարարում են միջազգային միջնորդները: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ևադրբեջանական ծառայությունների հետ զրույցում հույս է հայտնել, որ առաջիկայում այս ուղղությամբ կարվեն որոշակի քայլեր. «Գիտակցում եմ, որ այս պահին բարդ կլիներ ամբողջական ապառազմականացման հասնել, չնայած, որ դա շատ ցանկալի է, սակայն մենք պետք է նվազեցնենք ռազմական բախումների հավանականությունը»:

Դեսպանի խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է սահմանամերձ և շփման գոտիներից հանել դիպուկահարներին, ավելացնել միջազգային դիտորդների քանակը և հատուկ սարքավորումներ տեղադրել.«Երբ երկու զինված կողմ բարդ տեղանքում միմյանց մոտ են գտնվում, բախման միջադեպի հնարավորություն միշտ կա»:

Միջնորդները մեծ ակնկալիքներ ունեն առաջիկայում Նյու Յորքում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմից, որին աշնանը կարող են հետևել բանակցություններ արդեն նախագահներ Սարգսյանի և Ալիևի մակարդակով: Իսկ ի՞նչ նոր առաջարկներ ունեն միջնորդները նախագահներին. «Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն կան նաև դրան հասնելու քայլեր և փուլեր և ես հույս ունեմ, որ բարձրագույն մակարդակով հաջորդ բանակցությունների ընթացքում կողմերը լուրջ աշխատանք կկատարեն և նույնիսկ եթե վերջնական կարգավորմանը հնարավոր չլինի հասնել, կհայտարարեն որոշակի քայլերի մասին»:

Ըստ դեսպանի՝ խնդրի կարգավորման հիմնաքարը փոխզիջումներ գտնելն է, որոնք կապառազմականացնեին իրավիճակը և տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղություն, բարգավաճում և անվտանգություն կբերեին: Այդ խնդրի շուրջ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել նաև Ռուսաստանի հետ, չնայած երկու երկրների միջևվատթարացող հարաբերություններին.

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: