ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում՝ հոկտեմբերին

 Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Երևանում՝ հոկտեմբերին: Այդ մասին օգոստոսի 14-ին Աստանայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտնել է Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, գրում է Soyuz.by՝ ԲԵԼՏԱ-ին հղումով:

«Օրակարգն ամբողջությամբ քննարկված է»,- տեղեկացրել է Ղրղզստանի վարչապետը: Նա տեղեկացրել է, որ հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին:

Բայց ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է տեղափոխել կայանալիք նիստը հոկտեմբերի 24-25-ին, քանի որ «հոկտեմբերի 30-31-ը գրաֆիկից դուրս է»:

«Երբ նեղ շրջանակով քննարկում էինք, այլ ամսաթիվ էինք համաձայնեցնում: Գործընկերներիս ուշադրությունը դարձրեցի նրա վրա, որ մեր ուղևորությունների գրաֆիկը շատ խիստ է: Մինչև այդ առաջարկվում էր հոկտեմբերի 24-25-ը, դրա համար կխնդրեի դիտարկել այդ օրերը»,- ասել է նա:

Ամսաթվի հստակեցման հարցը կորոշվի ավելի ուշ՝ աշխատանքային կարգով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: