ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սենթ Լուիսում մեկնարկել է Grand Chess Tour-ի չորրորդ փուլը

Chess.am

Ամերիկայի Սենթ Լուիսում մեկնարկած Grand Chess Tour-ի չորրորդ փուլում տասը գրոսմայստերներ խաղացել են արագ շախմատի երեք տուր, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն՝ վաստակելով 4 միավոր: Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի:

Առաջին տուրի արդյունքները.Արոնյան-Նավարա` 1:0, Անանդ-Նակամուրա` 0:1, Լե Կուանգ Լյեմ- Կարուանա` 1:0, Կասպարով-Կարյակին, Նեպոմնյաշչի-Դոմինգես` ոչ-ոքի:

Երկրորդ տուր. Կարյակին-Լե Կուանգ Լյեմ` 1:0, Արոնյան- Նեպոմնյաշչի` 0:1, Նավարա-Կարուանա` 0:1, Նակամուրա-Կասպարով, Դոմինգես-Անանդ` ոչ-ոքի:

Երրորդ տուր. Կարուանա-Կարյակին` 1:0, Անանդ-Արոնյան` 0:1, Լե Կուանգ Լյեմ-Նակամուրա` 1:0, Կասպարով-Դոմինգես, Նեպոմնյաշչի-Նավարա` ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը երեք տուրերից հետո. 1-4. Կարուանա, Լե Կուանգ Լյեմ, Արոնյան, Նեպոմնյաշչի` 4-ական միավոր, 5-8. Կարյակին, Կասպարով, Դոմինգես, Նակամուրա` 3-ական, 9-10. Նավարա, Անանդ` 1-ական:

Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: