ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քանդակների յուրօրինակ ցուցահանդես Երևանի Կարապի լճում

Mincult.am

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ԱՐՏ PR» ընկերության  նախաձեռնությամբ՝ ս. թ. օգոստոսի 15-ից սեպտեմբերի 30-ը, Երևանի Կարապի լճում կներկայացվի ժամանակակից քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակների յուրօրինակ ցուցահանդեսը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Ցուցադրությանը ներկայացված են 20-ից ավելի քանդակներ, որոնց մի մասն արդեն տեղադրված է լճում, իսկ մյուսները՝ օգոստոսի 15-ին. նույն օրը` ժամը 19:00-ին տեղի կունենա ցուցադրության բացման պաշտոնական արարողությունը:
Ցուցահանդեսի կազմակերպիչ «ԱՐՏ PR» ընկերության տնօրեն Գայանե Դավթյանի կարծիքով. «Ժամանակակից հայ քանդակագործության այս նմուշներով ցուցադրվում է, թե ինչպես կարելի է սովորական քաղաքային, հանրային վայրերը դուրս բերել ամենօրյա առօրեական ռիթմից և տեղափոխել վերացական արվեստի հարթություն: Վերացական արվեստը «քարոզում է» ազատություն, իսկ այս ազատության դրսևորումը ոչ այլ ինչ է, քան քաղաքային մշակույթի մեջ կարծրատիպեր կոտրելու յուրահատուկ ակտ:

Այս ցուցադրությունը հավակնում է դառնալ երևանցիների, ինպես նաև զբոսաշրջիկների ամենասիրելի ժամանակահատվածը: Ցուցահանդեսի կարևոր նպատակներից է` երիտասարդ սերնդի մեջ արթնացնել սեր` արվեստի հանդեպ, սեր` քաղաքի հանդեպ, ցույց տալ, որ Երևանում մոնումենատալ արձաններին ու ավանդական արձանագործներին լրացնում են նաև այլ արվեստագետներ»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: