ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գարի Կասպարովի հետ

Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour-ի չորրորդ փուլում խաղացվել են արագ շախմատի 4-ից 6-րդ տուրերը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, վեց պարտիաներից հետո 7 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը: Չորրոդ տուրում մեր շախմատիստը ոչ-ոքի է խաղացել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի հետ:

Չորրորդ տուրի արդյունքները. Նավարա-Կարյակին՝ 1:0, Դոմինգես-Լե Կուանգ Լյեմ՝ 1:0, Արոնյան-Կասպարով, Նակամուրա-Կարուանա, Նեպոմնյաշչի-Անանդ՝ ոչ-ոքի:

Հինգերորդ տուր. Լե Կուանգ Լյեմ-Արոնյան՝ 1:0, Կարուանա-Դոմինգես՝ 1:0, Կասպարով-Նեպոմնյաշչի՝ 0:1, Անանդ-Նավարա՝ 1:0, Կարյակին-Նակամուրա՝ ոչ-ոքի:

Վեցերորդ տուր. Արոնյան-Կարուանա՝ 1:0, Նավարա-Նակամուրա՝ 0:1, Նեպոմնյաշչի- Լե Կուանգ Լյեմ, Անանդ-Կասպարով, Դոմինգես-Կարյակին՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը վեց տուրից հետո. 1. Յան Նեպոմնյաշչի՝ 8 միավոր, 2-5. Ֆաբիանո Կարուանա, Լե Կուանգ Լյեմ, Լևոն Արոնյան, Հիկարու Նակամուրա՝ 7-ական, 6. Լենյեր Դոմինգես՝ 6, 7-9. Սերգեյ Կարյակին, Գարի Կասպարով, Վիշվանաթան Անանդ՝ 5-ական, 10. Դավիթ Նավարա՝ 3:

Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: