ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կենդանիների ո՞ր տեսակներն են տուժել «Խոսրովի անտառի» հրդեհից

 «Խոսրովի արգելոց»-ում տեղացած անձրևը բավականին արդյունք է տվել: Այս մասին նշել է Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը՝ նշելով, որ իրեն այդ մասին հաղորդել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը, փոխանցում է News.am-ը: 

«Ներկայում հրդեհաշիջման աշխատանքների բոլոր մասնակիցները կրկին գործի են անցել տեղայնացված հրդեհի օջախները մարելու նպատակով: Ըստ ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի՝ խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել, հիմնականում չթռչող միջատները, սողունները, կրծողներն են տուժել հրդեհից:

Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկարտարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո: Աղասյանը պարզաբանել է , որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում անգամ կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից»:

Ավելի վաղ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, aravot.am-ի հետ զրույցում նշել էր. «Խոշոր կաթնասունները, հաստատ, փախել են, նրանք չեն այրվել, ուղղակի  սթրեսային վիճակում են: Մեզ պատմեցին, որ արջի քոթոթը դուրս էր եկել ու հարձակվում էր հրդեհը հանգցնողների և արգելոցի աշխատակիցների վրա, որովհետև կորցրել էր մորը, բայց կգտնեն իրար, հենց ծուխը նստի, քոթոթն ու մայրը կգտնեն իրար»:  

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: