ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են

Օգոստոսի 16-ին ժամը 17:30-ի դրությամբ հաջողվել է մարել մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները: Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ: ՀՀ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր՝ օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:

Այս պահին Խոսրովի արգելոցի տարածքում անձրև չի տեղում, ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալներով՝ անձրևը սպասվում է ժամը 19:00-ից հետո: Ինքնաթիռի հետագա թռիչքների և լայնածավալ աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշումը կկայացվի վաղն առավոտյան՝ հետախուզական տվյալների ուսումնասիրության արդյունքում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 0 կմ/ժ
    8 C°
     
    20°  10° 
    31.03.2024
    21°  10° 
    01.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: